ԿԳՆ-ն հետեւում է դպրոցներում բավարար ջերմաստիճանի ապահովմանը - Mediamax.am

4571 դիտում

ԿԳՆ-ն հետեւում է դպրոցներում բավարար ջերմաստիճանի ապահովմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը:

ԿԳՆ-ում նշել են, որ հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ նախարար Լեւոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի հետ:

 

Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները:

 

Շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով:

 

ԿԳՆ-ում ընդգծել են, որ խնդիրը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին