Հայ դպրոցականները կրկին մեդալներ են նվաճել - Mediamax.am

4311 դիտում

Հայ դպրոցականները կրկին մեդալներ են նվաճել


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 12-18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ:

ԿԳՆ-ում նշել են, որ օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալների:

 

Արծաթե մեդալների է արժանացել Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի 3 սան՝ «Մաթեմատիկա» առարկայից, «Քվանտ» վարժարանի մեկ սան՝ «Ֆիզիկա» առարկայից:

 

«Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 3 սան եւ «Քվանտ» վարժարանի մեկ աշակերտ:

 

«Ֆիզիկա» առարկայից մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի երկու աշակերտ, «Ինֆորմատիկա» առարկայից՝ նույն դպրոցի եւ «Քվանտ» վարժարանի մեկական սան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին