Կարեն Կարապետյանը շեշտել է ուսուցիչների վերապատրաստման խնդիրը - Mediamax.am

4719 դիտում

Կարեն Կարապետյանը շեշտել է ուսուցիչների վերապատրաստման խնդիրը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում:

Վարչապետի խոսքով՝ «բովանդակային վերապատրաստմանը հաճախ փոխարինում է ուսուցիչների զուտ ֆիզիկական ներկայությունը դասընթացներին»:

 

Կարեն Կարապետյանը նկատել է, որ առկա է նաեւ դասագրքերի որակի եւ բովանդակության խնդիր եւ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր:

 

«Առանց բարձրորակ ուսուցիչների եւ այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության՝ անհնար է ապահովել որակյալ կրթական ծրագրեր»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին