Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը կզեղչվի - Mediamax.am

5417 դիտում

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը կզեղչվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, որոնք 2016թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50% զեղչ:

ԿԳՆ-ում նշել են, որ վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:

 

«2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաեւ միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել, եւ վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլ:

 

ԿԳն-ն տեղեկացնում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, որոնք իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում եւ համապատասխան կնիք) ստանում են ուսման վարձի 30% զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:

 

Ապրիլյան պատերազմի մասնակից եւ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն ԲՈՒՀ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին