Մանկավարժներին կարգելվի քարոզչական նյութերի տարածումը - Mediamax.am

5263 դիտում

Մանկավարժներին կարգելվի քարոզչական նյութերի տարածումը


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:

««Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին եւ միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ»,- ասված է ԿԳ նախարարի շրջաբերականում:

 

Լեւոն Մկրտչյանը առաջարկել է նաեւ Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կազմերին հանձնարարական տալ իրենց լիազորություններն իրականացնելիս բացառել նախընտրական քարոզչությունը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին