Կձեւավորվեն Դիլիջանի կրթական կլաստերի իրավական հիմքերը - Mediamax.am

8965 դիտում

Կձեւավորվեն Դիլիջանի կրթական կլաստերի իրավական հիմքերը


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Կձեւավորվեն Դիլիջանում կրթական կլաստերի ստեղծման իրավական հիմքերը եւ կհստակեցվեն կողմերի պարտավորությունները:

Կլաստերի ստեղծման միջգերատեսչական խմբի նիստում այսօր անդրադարձ է եղել համապատասխան հայեցակարգային դրույթների, հիմնական մոտեցումների եւ գործողությունների ժամանակացույցի խնդրին:

 

ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը կլաստերների ձեւավորման առաջին փորձն է Հայաստանում

 

IDeA հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական նորագույն գաղափարների եւ նախաձեռնությունների համար, եւ կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը:

 

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, վարել է ՀՀ  կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA եւ Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին