ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում օտարերկրյա բուհերում սովորելու համար - Mediamax.am

13601 դիտում

ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում օտարերկրյա բուհերում սովորելու համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարում Չինաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Վրաստանում եւ Հորդանանում բուհական ու հետբուհական կրթություն ստանալու համար։

ԿԳՆ-ում նշել են, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայում՝ 4, Ռումինիայում՝ 8, որից 3-ը՝ բակալավրիատ, 3-ը՝ մագիստրատուրա եւ 2-ը՝ ասպիրանտուրա։

 

Լեհաստանի բարձրագույն հաստատություններում հատկացել է 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ եւ մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա։

 

Հորդանանում 25 կրթաթոշակային տեղ է հատկացվել, իսկ Վրաստանում՝ 10 մագիստրատուրա։

 

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է։

 

Բակալավրի եւ ասպիրանտուրայի քննությունները, ինչպես նաեւ փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4):

 

Մրցույթները կանցկացվեն մարտի 10-20-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին