Աշակերտների 60%-ը վճարովի պարապմունքի է հաճախում - Mediamax.am

8735 դիտում

Աշակերտների 60%-ը վճարովի պարապմունքի է հաճախում


Լուսանկարը` http://mygazeta.com


Երեւան: Մեդիամաքս: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Երեւանում եւ մարզերում ավագ դպրոցի աշակերտների 60%-ից ավելին վճարովի պարապմունքների է հաճախում։

 

Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այսօր ներկայացրել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» զեկույցի արդյունքները՝ ընդգծելով, որ այս պատկերի հիմնական պատճառը կարող է լինել կրթության ցածր որակը։

 

«Բուհական ընդունելության քննություններն անհամեմատ բարդ են դպրոցի կրթական ծրագրի բովանդակության համեմատ։ Բացի այդ, շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը եւ «առաջադիմություն» ցույց տալը»,- ասել է Սոնա Այվազյանը:

 

Ուսումնասիրությունը կատարվել է երեք հիմնական ոլորտներում՝ հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն եւ դասագրքերի հրատարակություն։

 

Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն ասել է, որ ԿԳՆ-ն կքննի զեկույցի արդյունքները:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիգերն էլ հույս է հայտնել, որ նմանատիպ հետազոտությունների շնորհիվ հնարավոր կլինի կանխել դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա կոռուպցիոն ռիսկերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին