ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի ՀՀ կրթական նախագծերին - Mediamax.am

10619 դիտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի ՀՀ կրթական նախագծերին


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգը պատրաստակամություն է հայտնել օժանդակել կրթության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հայաստանյան նախագծերին:

Այս մասին Քիան Տանգը նշել է Փարիզում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

ԿԳՆ-ում նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ սկսված Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման 2017-2030 թթ. ռազմավարական ծրագրի մշակումը եւ սերտորեն աշխատել կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիանների` Մոսկվայում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտի հետ:

 

Լեւոն Մկրտչյանը նշել է, որ «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի գործողությունների ծրագրի նպատակն է մինչեւ 2030 թվականն աշխարհում ունենալ հավասարապես մատչելի, ներառական, որակյալ կրթություն բոլորի համար, ներառյալ՝ շարունակական կրթությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին