ՌԴ-ն կշարունակի աջակցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին - Mediamax.am

8386 դիտում

ՌԴ-ն կշարունակի աջակցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը գոհունակություն է հայտնել ՌԴ կառավարության հովանավորությամբ եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության վերաբերյալ:

ԿԳՆ-ում նշել են, որ այս մասին Սերգեյ Ստորչակը հայտնել է Մոսկվայում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը:

 

Ֆինանսների փոխնախարարը վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ հիմնադրամի կայացմանն աջակցություն ցուցաբերելու գործում:

 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2014-ից սկսած՝ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում 1-4-րդ դասարանի 93 000 երեխա ստանում է անվճար սնունդ: Սեպտեմբերից ծրագիրը կընդգրկի նաեւ չորրորդ մարզը՝ Տավուշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին