Հայտնի են ԿԳՆ հայտարարած մրցույթի արդյունքները - Mediamax.am

6107 դիտում

Հայտնի են ԿԳՆ հայտարարած մրցույթի արդյունքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ամփոփել է 2017-2018  ուստարում օտարերկրյա բուհերում սովորելու մրցույթների արդյունքները:

 

ԿԳՆ-ում նշել են, որ մրցույթներին մասնակցելու հայտ էր ներկայացրել 52 դիմորդ, որոնցից հաղթող են ճանաչվել 31-ը։

 

Բակալավրի կրթական ծրագրով հաղթել է 5 ուսանող, որոնք կսովորեն Լեհաստանում, Բուլղարիայում եւ Ռումինիայում:

 

Մագիստրոսի կրթական ծրագրի 33 դիմորդներից հաղթել են 22-ը. երկուական ուսանող կսովորեն Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, 9 ուսանող՝ Վրաստանում, եւ 7-ը՝ Հորդանանում:

 

Ասպիրանտուրայի կրթական ծրագրի 4 դիմորդներն էլ հաղթող են ճանաչվել, որոնցից երկուսը կրթություն կստանան Լեհաստանում, մեկական ուսանող էլ՝ Ռումինիայում եւ Հորդանանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին