Բուհերը կվերապատրաստեն օտար լեզվի ուսուցիչներին - Mediamax.am

8322 դիտում

Բուհերը կվերապատրաստեն օտար լեզվի ուսուցիչներին


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանում գործող ռուսական բուհերի ներուժը պետք է նպաստի դպրոցներում ռուսաց լեզվի զարգացմանը եւ ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Այս մասին նախարարն ասել է ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլեւայի հետ հանդիպման ընթացքում։

 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը կարող է աջակցություն ցուցաբերել ինչպես դասագրքերի բովանադակային բարելավման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը:

 

«Մենք որոշել ենք օտար լեզվի, այդ թվում՝ ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսերենի դեպքում այդ գործառույթը կարող են վերցնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կամ Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղը»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին