Երեւանում անցկացվում է ԱՊՀ Միջազգային բակալավրիատի համաժողովը - Mediamax.am

9599 դիտում

Երեւանում անցկացվում է ԱՊՀ Միջազգային բակալավրիատի համաժողովը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանը չէր կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլիներ Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին:

Այս մասին նախարարն ասել է Երեւանում՝ ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովի բացմանը:

 

«Այսօր Հայաստանը կրթական առումով ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ՝ նախկին խորհրդային երկրների հետ՝ ինտեգրվելով թե՛ տարածաշրջանային կառույցներում եւ գիտակրթական համակարգերում, թե՛ ԵՄ-ի հետ: Մենք համարյա բոլոր եվրոպական կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցն ու ներկայացուցիչն ենք»,- ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանը հիշեցրել է, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում աշխատում են միջազգային եւ մասնավոր համալսարաններ, որոնց գործունեությունը տեղափոխված է նաեւ հանրակրթության համակարգ: Մասնավորապես, նախարարը կարեւորել է միջազգային բակալավրիատի փորձը Հայաստանի ավագ դպրոցի ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին