Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ում կրթական ծրագրերին - Mediamax.am

7860 դիտում

Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ում կրթական ծրագրերին


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլներն այսօր ասել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել Հայաստանում կրթական ծրագրերի աջակցությունը։

Այս մասին նա ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը։

 

Գերմանացի նախարարը նշել է, որ Բեռլինը կարեւորում է Հայաստանում գերմաներեն լեզվի տարածումն ու զարգացումը ինչպես հանրակրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ասպարեզում:

 

Լեւոն Մկրտչյանն էլ ընդգծել է, որ Հայաստանում գերմաներենի զարգացման եւ տարածման տեսանկյունից լուրջ գործունեություն է ծավալում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), որի կրթաթոշակային ծրագրերը, նախարարի խոսքով, մեծ հետաքրքրություն, շահագրգռվածություն են առաջացնում հայ երիտասարդների շրջանում:

 

Լեւոն Մկրտչյանը կարեւորել է նաեւ Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության գործունեությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին