Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու մրցույթի արդյունքները - Mediamax.am

11183 դիտում

Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու մրցույթի արդյունքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները:

ԿԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվի են առնվել Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները, մրցույթի արդյունքում արձանագրված առավել բարձր միավորները, հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների մրցանակակիր լինելու հանգամանքը եւ տվյալ երկրի բուհում մի կրթական աստիճանից հաջորդ կրթական աստիճան անցումը, ինչպես նաեւ բուհի հրավերի առկայությունը:

 

ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ ՌԴ բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

 

Հաղթողների անունները կհրապարակվեն Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին