ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստանի բուհերում անվճար սովորել - Mediamax.am

20056 դիտում

ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստանի բուհերում անվճար սովորել


Լուսանկարը` ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ այսօր հուշագիր է ստորագրվել, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքացիները կազատվեն Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 լարին (մոտ $ 950):

Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի կողմից։

 

Հուշագրով հայկական կողմը, իր հերթին, պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել ՀՀ պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1 000 000 դրամը (մոտ $ 2100):

 

Երկու երկրների ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն եւ ռուսերեն), հակառակ դեպքում` նրանք պետք է հանձնեն որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

 

Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին