Ուսուցիչների վերապատրաստման համակարգը կփոխվի - Mediamax.am

20640 դիտում

Ուսուցիչների վերապատրաստման համակարգը կփոխվի


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ նախատեսվում է հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ:

«Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները՝ նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան»,- ասել է Լեւոն Մկրտչյանը Dasaran կրթական ծրագրի մշակած «Գնացք 12» արդիական կրթաձեւերի աշխատանքային սեմինարի ընթացքում։

 

ԿԳ նախարարը նշել է, որ վերապատրաստումները պետք է լծակ հանդիսանան՝ գիտելիքներն իբրեւ հմտություն կիրառելու համար։

 

«Ուսուցիչը պետք է մոտիվացված լինի հետազոտական, ինչպես նաեւ գիտական աշխատանք կատարելու համար։ Կրթական քաղաքականության կարեւոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է, որպեսզի նա ունենա իր արժանի տեղն ու դիրքը հասարակության մեջ»,- ասել է Լեւոն Մկրտչյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին