Հայաստանում կխրախուսվի ոչ ֆորմալ բնապահպանական կրթությունը - Mediamax.am

21638 դիտում

Հայաստանում կխրախուսվի ոչ ֆորմալ բնապահպանական կրթությունը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության իրականացումը խրախուսելու նպատակով:

ԿԳՆ-ում նշել են, որ հուշագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության կարեւորմանն ու առավել տարածմանը ՀՀ կրթական տիրույթում:

 

Կողմերը կաջակցեն ոչ ֆորմալ բնապահպանական կրթության տարածմանն ու առաջընթացին միտված ծրագրերին եւ գործողություններին՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն:

 

«Էյ Թի Փի» հիմնադրամը պարտավորվում է մասնագիտական ներուժն ու մյուս կարողությունները ներդնել ոչ ֆորմալ բնապահպանական կրթության ուղղությունների զարգացման, ԿԳՆ-ի եւ այլ շահագրգիռ կառույցների օժանդակությամբ նպաստել ուսուցիչների եւ դաստիարակների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ընդլայնման մեջ՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» ուսումնական ձեռնարկի եւ այլ ուսումնական նյութերի հիման վրա:

 

Հիմնադրամն աշխատանքներ կիրականացնի նաեւ քաղաքացիական կրթության եւ համապատասխան մեթոդական աջակցություն ապահովելու ուղղությամբ` հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, միջին եւ ավագ մակարդակներում, ինչպես նաեւ մասնագիտական կրթության համակարգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին