ԱԶԲ-ն շարունակում է աջակցությունը ՀՀ կրթական բարեփոխումներին - Mediamax.am

25475 դիտում

ԱԶԲ-ն շարունակում է աջակցությունը ՀՀ կրթական բարեփոխումներին


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական եւ արեւմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը:

 

Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարեւորությունը:

 

Շոն Օ'Սալլիվան էլ նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգեւորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:

 

ԿԳ նախարարը պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացված կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ այս փուլում համակարգի հիմնական խնդիրներն ու առաջնահերթությունները:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին