«Կոնրադ Ադենաուեր»-ը կշարունակի աջակցել ՀՀ կրթական ծրագրերին - Mediamax.am

28361 դիտում

«Կոնրադ Ադենաուեր»-ը կշարունակի աջակցել ՀՀ կրթական ծրագրերին


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի եվրոպական եւ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին եւ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին:

ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեւոն Մկրտչյանը կարեւորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարեւորվող քաղաքացիական կրթությունը առաջնահերթություն է Հայաստանի համար: 

 

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. սա մեզ համար պատմականորեն ձեւավորված քաղաքական եւ քաղաքակրթական համոզմունք է»,- ասել է նախարարը:

 

Լարս Հենսելն էլ շեշտել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարեւոր գործընկեր եւ պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական եւ քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը: 

 

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Հայաստանում ներկայացված է 2008-ից եւ նպատակ ունի նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Հիմնադրամի եւ ԿԳՆ-ի միջեւ կնքված հուշագրի համաձայն՝ նախատեսվում է ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին