ԿԳՆ. «Բոլոնիայի ծրագրին զուգահեռ՝ զարգացնում ենք ազգայինը» - Mediamax.am

30070 դիտում

ԿԳՆ. «Բոլոնիայի ծրագրին զուգահեռ՝ զարգացնում ենք ազգայինը»


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանին հիմնականում հաջողվել է պահպանելով ավանդական ինժեներական եւ բնագիտական դպրոցը՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ ինտերգրվել եվրոպական կրթական համակարգին:

Այս մասին նախարարն ասել է Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիի եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելիի հետ հանդիպմանը:

 

«Բոլոնիայի գործընթացը մենք դիտարկել ենք հարթակ, որը հնարավորություն էր տալիս ճանաչելի եւ համադրելի դարձնել Հայաստանի կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքում: Զուգահեռաբար մեր հիմնական խնդիրն է եղել պահպանել եւ զարգացնել ազգային կրթական համակարգը»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

ԿԳ նախարարը կարեւորել է նաեւ միջազգային բուհերի գործունեությունը Հայաստանում: Նա նշել է, որ հայկական կողմը գերմանական դուալ կրթության փորձը մտադիր է ներդնել միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական կրթության ոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին