ՀՀ բուհերում ուսանողները կարեւորում են պրակտիկաների ավելացումը - Mediamax.am

27836 դիտում

ՀՀ բուհերում ուսանողները կարեւորում են պրակտիկաների ավելացումը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում սովորող ուսանողներն առանձնահատուկ կարեւորություն են տալիս պրակտիկաների ավելացմանը եւ անձնակազմի՝ որակավորված դասախոսներով համալրմանը:

Կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս մասին են վկայում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից 2016թ․ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

 

Հետազոտությանը մասնակցել է 1026 ուսանող պետական եւ ոչ պետական 62 բուհերից:

 

Ըստ այդմ՝ ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել հետեւյալ չափանիշները՝ «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիություն»՝ 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, եւ «Միջազգային մասնագիտական ամսագրերի եւ գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9%: 

 

Բավարարվածության առավել բարձր գնահատական տրվել է «Մասնագիտական գիտելիքներ» եւ «Դասախոսների մասնագիտական պատրաստվածություն» չափանիշներին: Այս չափանիշներն առավելագույն բալով գնահատել է ուսանողների 61%-ը:

 

«Կոռուպցիոն ռիսկեր» չափանիշն առավելագույն միավորով գնահատել է ուսանողների 60%-ը, իսկ բավարարվածության նվազագույն գնահատականով՝ ուսանողների 5%-ը:

 

Ուսանողների բավարարվածությունը կրթական միջավայրից գնահատվել է հիմնականում բարձր։ Նրանց կողմից գնահատված բոլոր չափանիշներից առավել բարձր միջին գնահատական ստացել է «Մասնագիտական գիտելիքներ» չափանիշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին