Հայ դպրոցականների հաջողությունը քիմիայի միջազգային օլիմպիադայում - Mediamax.am

31445 դիտում

Հայ դպրոցականների հաջողությունը քիմիայի միջազգային օլիմպիադայում


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Թաիլանդում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահել է երկու բրոնզե մեդալ եւ մեկ գովասանագիր:

Մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը եւ Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երեւանի թիվ 184 ավագ դպրոցի  12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:

 

ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը եւ Հրաչյա Խաչատրյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին