Դպրոցներում կընդլայնվի էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը - Mediamax.am

31577 դիտում

Դպրոցներում կընդլայնվի էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կրթության եւ գիտության նախարարությունում ներկայացվել են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որը նպատակ ուներ առաջարկներ ներկայացնել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային ռեսուրսների ներդրումն ընդլայնելու վերաբերյալ:

«ՀՀ կառավարության ծրագրում եւ գերակայություններում հատուկ կարեւորություն է տրվում ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման զարգացմանը: Այս ուղղությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բավական աշխատանք է կատարել, մասնավորապես՝ այդ նպատակով կիրառվում է հեռավար կրթության մոդելը: Ներկայում առանձնացված են մոտ 11 մենթոր եւ շուրջ 40 համագործակցող դպրոցներ, որոնք միմյանց հետ աշխատում են՝ կազմակերպելով համատեղ տեսադասեր, ֆորումներ եւ այլն»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

 

«Մեր խնդիրն էր պարզել, թե էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը դպրոցներում ինչ արդյունք է տվել այլ երկրներում, ինչպիսի հաջորդական քայլեր են արվել եւ որն է էլեկտրոնային ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մոդելը: Այս նպատակով կատարվել է 12 երկրի ուսումնասիրություն, որին մասնակցել են նաեւ մանկավարժ-հոգեբաններ: Արդյունքներին իրենց գնահատականներն են տվել նաեւ նեղ մասնագետները՝ որպես ընդդիմախոսներ: Հետազոտության արդյունքում ձեւավորված փաստաթուղթն այժմ ներկայացված է հանրային քննարկման»,- նշել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Գոռ Գասպարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին