«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի մինչեւ 2019-ը - Mediamax.am

38134 դիտում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի մինչեւ 2019-ը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կշարունակի իրականացվել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի վերաբերյալ այսօր համաձայնագիր են ստորագրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն:

ԿԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017թ. հունիսի 30-ին եւ այժմ այն երկարաձգվում է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը:

 

«Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարեւորություն, այլեւ դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձեւավորում է համակեցության շատ կարեւոր կանոններ»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010-ից, ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

 

Ծրագրի շրջանակում 2014-ից սկսած՝ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում 1-4-րդ դասարանի 93 000 երեխա ստանում է անվճար սնունդ: 2017թ. սեպտեմբերից ծրագիրը կընդգրկի նաեւ չորրորդ մարզը՝ Տավուշը, իսկ 2018թ. սեպտեմբերից՝ նաեւ Շիրակը:

 

Մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

 

Հայաստանի դպրոցների համար իբրեւ դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչեւ 2018թ. կկազմի $ 35,61 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին