Հայ աշակերտները նոր մեդալներ են նվաճել - Mediamax.am

33302 դիտում

Հայ աշակերտները նոր մեդալներ են նվաճել


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայ դպրոցականները «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում արժանացել են 6 մեդալի եւ 2 գովասանագրի։

ԿԳՆ-ում նշել են, որ մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմն արժանացել է 2-ական արծաթե (Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան եւ Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան) ու բրոնզե (Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան եւ Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան) մեդալի եւ 1 գովասանագրի (Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան)։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։

 

Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում, հայ աշակերտները վաստակել են 1-ական արծաթե (Դավիթ Գեւորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) ու բրոնզե (Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) մեդալ եւ 1 գովասանագիր (Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին