Դպրոցներում շինաշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի 25-ը - Mediamax.am

34833 դիտում

Դպրոցներում շինաշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի 25-ը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ 2017-2018 թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին ավարտել շինարարական եւ վերանորոգման աշխատանքները:

«Շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին ենք ավարտում շինարարական աշխատանքները, եւ կենցաղային պայմաններն աշակերտների համար պատշաճ չեն լինում: Պետք է հետեւենք պլանավորված աշխատանքների ժամկետների հստակ եւ խիստ պահպանմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է մինչեւ օգոստոսի 25-ն ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարարական եւ վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը, իսկ դրանք չավարտելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական, խիստ պատժամիջոցների կիրառում:

 

Վարչապետը հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատությունները մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին