Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան - Mediamax.am

30602 դիտում

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան եւ Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին մասնակցում է Հայաստանի, Արցախի, Բելգիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Վրաստանի եւ Ֆրանսիայի ավելի քան 100 պատվիրակ:

Օլիմպիադայի մասնակից թիմերի աշակերտներին եւ ղեկավարներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

 

«Ունենք անկախ Հայաստան, պետականություն, որը կարեւորագույն արժեքն է, ունենք Արցախ, որն ազատագրված է եւ պատերազմով պաշտպանել է իր անկախ ապրելու իրավունքը` ձեւավորելով իր պետականությունը: Ունենք հայահոծ, հայրենիքի մեկ այլ հատված Ջավախք, որտեղ հայությունը պահպանված է եւ իր հայրենիքում ապրում է: Դրանից բացի ունենք Սփյուռք, այսինք հսկայական առանց սահմանների մի տարածք, որտեղ մեր տեսակը շարունակում է իր գործունեությունը, միշտ հայացքն ուղղելով Հայաստանի, հայրենիքի ուղղությամբ: Ամենակարեւորը մեր պետականության ուժեղացումն է, որովհետեւ այս ամենի պահպանման միակ երաշխիքը Հայաստանի անկախ պետականության ուժեղացումն է»,- ասել է  Լեւոն Մկրտչյանը:

 

Հայագիտական համահայկական օլիմպիադան 2003-ից իրականացվում է պետական ծրագրի շրջանակում՝ երկու տարին մեկ:

 

Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից եւ հայ մշակույթի պատմությունից: Մասնակցել կարող են նաեւ այն պատանիները, որոնք չեն տիրապետում հայերենին, սակայն ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից եւ մշակույթից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին