Երեւանում մագիստրոսական նոր ծրագիր է մեկնարկել - Mediamax.am

27864 դիտում

Երեւանում մագիստրոսական նոր ծրագիր է մեկնարկել


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանների եւ Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը:

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ ծրագրի մասնագիտացման ոլորտներն են՝ նախագծերի, զբոսաշրջության եւ պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը:

 

Մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաեւ մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմներ:

 

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ  մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել մասնագիտական նոր ուղղություններ եւ դրանք մոտեցնել աշխատաշուկային։

 

«Եթե ներկայում 10-15 ուսանողի մասին է խոսքը, ապա ծրագրի հետեւանքով նրանք վստահաբար կդառնան տասնյակներ: Հիմնական խոչընդոտը լեզվական խնդիրն է, որը փորձ կարվի հաղթահարել»,- ասել է նախարարը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին