«Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ-ն մնա կրթության եւ գիտության երկիր» - Mediamax.am

26349 դիտում

«Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ-ն մնա կրթության եւ գիտության երկիր»


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ «պետք է կարողանալ ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության եւ գիտության երկիր»։

Այս մասին նա ասել է Հերացի ավագ դպրոցում «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին:

 

Խոսելով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուր գաղափարի մասին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տվել զգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն:

 

«Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձեւավորել իր անկախությունը»,- ասել է նախարարը։

 

Աշակերտները հարցեր են ուղղել նաեւ միջոցառմանը ներկա՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային եւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին: Հարցերը հիմնականում վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար եւ խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին