ԵՊՀ թիմը կրկին հաղթել է միջբուհական դատախաղ-մրցույթում - Mediamax.am

25404 դիտում

ԵՊՀ թիմը կրկին հաղթել է միջբուհական դատախաղ-մրցույթում


Լուսանկարը` ԵՊՀ


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 22-23-ին կայացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակեպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երեւանի պետական համալսարանի-2 թիմը:

Մրցող թիմերից յուրաքանչյուրը ներկայացել է երկու դիրքորոշմամբ՝ մեղադրող եւ պաշտպանող կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած ԵՊՀ-2 եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերն իրենց ուժերը չափեցին եզրափակչում, որում հաղթող ճանաչվեց հենց ԵՊՀ-ի թիմը:

 

Ժյուրիի կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի, գլխավոր դատախազության, փաստաբանների պալատի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ: Մասնակից թիմերին հանձնվեցին պատվոգրեր եւ պարգեւներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին