Երեւանն ու Մոսկվան խորացնում են կապերը գիտության ոլորտում - Mediamax.am

30369 դիտում

Երեւանն ու Մոսկվան խորացնում են կապերը գիտության ոլորտում


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր Երեւանում ՌԴ իր պաշտոնակից Օլգա Վասիլեւայի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության խորացումը գիտության ուղղությամբ։

«Այս իմաստով մեր քաղաքականությունն է՝ Հայաստանում ձեւավորել ինժեներատեխնիկական եւ բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաեւ իրականացնել միջուկային ֆիզիկայի եւ ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը:

 

«Կարեւոր է նաեւ Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Օլգա Վասիլեւան էլ նշել է, որ «ռուսական բուհերում պետք է վերանայել ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար եւ մեծացնել ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին