Երեւանում Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց է բացվել - Mediamax.am

34619 դիտում

Երեւանում Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց է բացվել


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում այսօր բացվել է Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցը:

ԿԳՆ-ում նշել են, որ բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՌԴ նրա գործընկեր Օլգա Վասիլեւան:

 

ՌԴ ԿԳ նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, քանի որ «նա մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի եւ դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը»:

 

«Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարեւոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երեւանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետեւ համալսարանի հոգաբարձուների շարքում նաեւ բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետեւ այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձեւերի եւ նորարարությունների համադրմամբ»,- նշել է Օլգա Վասիլեւան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին