Սեւանում եւ Վանաձորում աշակերտները խորացված անգլերեն կսովորեն - Mediamax.am

24377 դիտում

Սեւանում եւ Վանաձորում աշակերտները խորացված անգլերեն կսովորեն


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է «Փոփոխության սերունդ» ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

ԿԳՆ փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում Սեւանում եւ Վանաձորում գործող դպրոցներում կբացվեն անգլերենի ուսուցման ակումբներ, որտեղ կիրականացվի անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար:

 

Անգլերենի ակումբների գործարկումը երեխաներին հնարավորություն կտա բարելավել անգլերենի իմացությունը Կրթության ազգային ինստիտուտում փորձաքննություն անցած գրականության միջոցով:

 

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն առանձնակի կարեւորել է կրթության համակարգում ժամանակին համընթաց քայլելու մարտահրավերը, որի շրջանակում առաջնային է դիտվում օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենի իմացության զարգացումը.

 

«Լեզուն այն գործիքն է, որով պետք է մեր ազգայինը ներկայացնենք աշխարհին, նաեւ հաղորդակից դառնանք այլ մշակույթների հետ. երբ դու ունես քո ազգայինը, կարող ես նաեւ միջազգայինը վերցնել՝ ստեղծագործել, համեմատել, համադրել, տարբերել եւ գնահատել: Ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի օտար լեզվի հավելյալ իմացությունը դպրոցում, ողջունելի է»,- նշել է Դավիթ Սահակյանը:

 

Ծրագրի շրջանակում շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա ներգրավվել ակումբների աշխատանքում: 40 ուսուցիչ կանցնի Բրիտանական խորհրդի վերապատրաստման դասընթացները՝ սովորելով հեքիաթասացություն, սոցիալական ձեռնարկատիրության դասավանդման հմտություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին