Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:
ԿԳՆ-ում նշել են, որ առաջին դասարանցիները կհանգստանան հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:
Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից՝ 3-12-րդ դասարանցիների համար այն կտեւի մինչեւ հունվարի 7-ը ներառյալ:
Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան դեկտեմբերի 25-ից հունվարի 21-ը ներառյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: