20682 դիտում

«Մեղու» մրցույթին կմասնակցի ավելի քան 38 000 աշակերտ


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ին կանցկացվի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը։

Մասնակցության համար գրանցվել է Հայաստանի եւ Արցախի 992 դպրոցի ավելի քան 38 000 աշակերտ։

Հայերենի մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, եւ զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները:

«Մեղու 2017»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն www.meghu.am կայքում նոյեմբերի 9-ին:

Յուրաքանչյուր մասնակից դպրոց հունվարին ստանալու է ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին, իսկ մայիսի վերջին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում:

«Մեղու» մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ՝ անմիջապես բոլոր մասնակից դպրոցներում:

Մրցույթը թեստային է: Թեստերը կազմված են գլխավորապես հայոց լեզու առարկային վերաբերող հարցերից, սակայն կարող են ընդգրկել նաեւ գրականությունից այնպիսի հարցեր, որոնք ունեն լեզվամտածողական ու լեզվագիտական ուղղվածություն եւ չեն պահանջում գրական որոշակի գործի իմացություն: Յուրաքանչյուր թեստ ունի պատասխանի 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ:

Մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am