Քննարկվել է հայագիտական դպրոցի աշխատանքում Սփյուռքի ներգրավումը - Mediamax.am

18504 դիտում

Քննարկվել է հայագիտական դպրոցի աշխատանքում Սփյուռքի ներգրավումը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին եւ Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին:

ԿԳՆ փոխանցմամբ՝ նախարարը կարեւորել է Հայկազյան համալսարանի եւ Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:

 

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախատեսվող հայագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներում Սփյուռքի ներգրավմանը:

Փոլ Հայդոսթյանն էլ նշել է, որ Սփյուռքում հետեւում են Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին եւ պատրաստակամ են իրենց գիտելիքները ի նպաստ բերել հայագիտական կրթական կենտրոնի հիմնադրմանը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին