11963 դիտում

ՀՕՖ-ի աջակցությամբ թիվ 2 հատուկ կրթահամալիրը կվերանորոգվի


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու «Հայ Օգնության Ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են հուշագիր՝ ներառական համագործակցության վերաբերյալ:

ԿԳՆ փոխանցմամբ՝ հուշագրով մասնավորապես նախատեսվում է ՀՕՖ-ի աջակցությամբ 2018-2023 թթ. վերանորոգել եւ վերազինել «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը»:

«Որքան շատ լինեն այսպիսի օրինակները, այնքան ավելի դյուրին կլինի համընդհանուր ներառականության անցումը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրումը»,- նշել է նախարարը:

Նախատեսվում է ավելացնել նոր մասնագիտական դասասենյակներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նախասիրությունների, զբաղվածություն ունենալու լայն հնարավորություն կընձեռեն: Կվերազինվեն կրթահամալիրի արհեստագործական հոսքերով սովորող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների դասասենյակներն ու պրակտիկ պարապմունքների համար նախատեսված արհեստանոցները:

Հուշագրով նախատեսվում է նաեւ հիմնովին վերակառուցել եւ ժամանակակից սարքավորումներով վերազինել կրթահամալիրի արտադրական մասնաշենքը, ստեղծել նոր ժամանակակից մասնագիտական արհեստանոցներ, ֆիզիոթերապեւտիկ վերականգնողական կենտրոն, որը հնարավորություն կտա հենց տեղում զբաղվել հենաշարժական եւ մոտորիկայի խնդիրներ ունեցող երեխաների առողջական վիճակի բարելավման հարցերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am