Հայ աշակերտները նոր մեդալներ են նվաճել - Mediamax.am

8909 դիտում

Հայ աշակերտները նոր մեդալներ են նվաճել



Երեւան: Մեդիամաքս: Հայ դպրոցականները Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադայում նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի եւ 5 բրոնզ:

ԿԳՆ-ում նշել են, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի թիմից մեդալների են արժանացել Դավիթ Գեւորգյանը (ֆիզիկա, ոսկե մեդալ), Գագիկ Մաղաքյանը (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Վահան Մարտիրոսյանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Վահե Կարագուլյանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ) եւ Էմմա Սարգսյանը (ֆիզիկա, բրոնզե մեդալ):

 

Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել Ալեքսանդր Կարալյանը (մաթեմատիկա) եւ Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա):

 

Օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին