Քննարկվել է Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը - Mediamax.am

14701 դիտում

Քննարկվել է Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը, որում ներդրվելու է ֆրանսիական Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը:

 

Կարեն Կարապետյանը ողջունել է ծրագիրը:

 

«Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին