Ավարտվել է 10-րդ «Կենգուրու»-ն - Mediamax.am

9244 դիտում

Ավարտվել է 10-րդ «Կենգուրու»-ն


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» հիմնադրամի կողմից մարտի 15-ին անցկացվել է 10-րդ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը։

Հայաստանի եւ Արցախի 1070 դպրոցի ավելի քան 43 500 աշակերտ ներկայացրել է մաթեմատիկայի եւ տրամաբանության իր հմտությունները։

Այս տարի մրցույթն անցկացվել է «Անհայտից՝ որոշյալ» կարգախոսով:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն խթանում ենք այս կարեւոր առարկայի զարգացումը, այլեւ տոն ենք պարգեւում այսքան մեծ թվով աշակերտների։ «Կենգուրու»-ի համար այս հոբելյանական տարին մեզ հետ իրենց ուրախությունն են կիսում տարբեր դպրոցների աշակերտներ՝ ցերեկույթներով, փոքրիկ միջոցառումներով ու պարզապես շնորհավորանքներով»,- ասել «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

 

Մրցույթին հատկացված 75 րոպեների ընթացքում 3-12-րդ դասարանցի աշակերտները փորձել են անսխալ որոշել յուրաքանչյուր խնդրի համար առաջարկված 5 տարբերակներից միակ ճիշտը եւ խստորեն հետեւել կանոններին, մասնավորապես՝ խնդիրներն ինքնուրույն լուծելը։

 

«Կենգուրու»-ի արդյունքները կամփոփվեն մոտ մեկուկես ամիս հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին