Հայ պատանիները եւս կարող են սովորել Թբիլիսիի «Նոր դպրոցում» - Mediamax.am

8518 դիտում

Հայ պատանիները եւս կարող են սովորել Թբիլիսիի «Նոր դպրոցում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիում գործող Նոր դպրոցի (The New School) կրթաթոշակներն այսուհետ հասանելի են նաեւ ՀՀ քաղաքացիների համար։

 

16-17 տարեկան երիտասարդներին ուղղված կրթաթոշակներն ներառում են Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի երկամյա ցիկլը, ինչպես նաեւ սնունդի ծախսերը՝ սկսած 2018-2019 ուսումնական տարվանից:

 

Նոր դպրոցն ունի միջազգային բակալավրիատի որակավորում: Եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կառաջարկի ստանդարտ ծրագիր, որն ուսանողներին կտրամադրի Եվրոպայի եւ Եվրոպական Միությանը վերաբերող հիմնահարցերի ուսումնասիրություններում ներգրավվելու յուրահատուկ հնարավորություն:

 

Միջազգային բակալավրի աստիճանը կավելացնի ուսանողների հնարավորությունները ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ: Արեւելյան գործընկերության 6 երկրների ուսանողներին կտրամադրվի մինչեւ 30 կրթաթոշակ:

 

Կրթաթոշակի ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից եւ հիմնվել է որպես ԵՄ-ի ու վերջինիս գործընկերների ջանքերի մաս՝ ամրապնդելու ԵՄ Արեւելյան գործընկեր երկրների երիտասարդների միջեւ կապերը:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. մարտի 31-ն է՝ Վրաստանի ժամանակով ժամը 12-ը: Հայտերի ներկայացմանը 2018թ. ապրիլին կհետեւի հայտատուների գրավոր թեստավորումը, իսկ 2018թ. մայիսի 1-ից 15-ը՝ հարցազրույցների անցկացումը: 2018 -2019 ուսումնական տարվա կրթաթոշակ ստացած դիմորդների ցանկը կհրապարակվի 2018թ. մայիսի երկրորդ կեսին:

 

Հայտի ամբողջական փաթեթը հասանելի է դպրոցի կայքէջում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին