Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը - Mediamax.am

10241 դիտում

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 50 կրթական եւ մասնագիտական հաստատություններ:

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝  նշելով, որ արդեն ավանդական դարձած «Կրթություն XXI դար»  ցուցահանդեսը օգնում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում: 

 

«Կրթությունը 21-րդ դարում  աստիճանաբար շեղվում է ավանդական դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ ձեւաչափից եւ հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը:  Այսօր դեռ  պարզ չէ, թե օրինակ 50 տարի անց հիմնական ուսումնադաստիարակչական գործընթացներն ինստիտուցիոնալ ինչ ձեւեր են ունենալու:  Այս տեսանկյունից էքսպո-ցուցահանդեսներն աշակերտների եւ ուսանողների համար յուրօրինակ հարթակ են  հանդիսանում՝ ստանալու համապարփակ տեղեկատվություն կրթության ապագայի վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 23-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին