Աշակերտները սեպտեմբերից երթեւեկության կանոններ կսովորեն - Mediamax.am

11877 դիտում

Աշակերտները սեպտեմբերից երթեւեկության կանոններ կսովորեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2018թ. սեպտեմբերի 1-ից Երեւանի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարաններում կներդրվի «Ճանապարհային երթեւեկության կանոններ» դասընթացը:

ԿԳՆ-ում նշել են, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակած ծրագրի նպատակը երեխաների մոտ երթեւեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթեւեկության կանոնների պահպանում սովորեցնելն է:

 

ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ 1-4-րդ դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ եւ մանկական տրանսպորտային միջոցներ:

 

Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով եւ այլ սարքավորումներով:

 

Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների եւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցները:

 

Դասընթացի ներդրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ԿԳՆ ներկայացուցիչները հանդիպել են ՃՈ ղեկավար Եգոր Կարապետյանի հետ: Վերջինս ներկայացրել է 2016-17 թվականների վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ անչափահասների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվն աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70%-ը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։

 

ԿԳՆ ներկայացուցիչները նշել են, որ երթեւեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգիչ  վիճակագրությունը:

 

ՃՈ ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ: Ակնկալվում է, որ նոր նախաձեռնությունը կնպաստի դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ՃՏՊ-ների թվի նվազմանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին