Արարատյան բակալավրիատի տնօրենների ծրագիրը կմեկնարկի մայիսին - Mediamax.am

11385 դիտում

Արարատյան բակալավրիատի տնօրենների ծրագիրը կմեկնարկի մայիսին


Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ղեկավար կազմի (տնօրենների եւ փոխտնօրենների) մասնագիտական զարգացման ծրագրի մշակման աշխատանքները վերջնականացման փուլում են:

Ծրագիրը «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկել էր 2017թ. ամռանը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 

Մարտի 20-22-ը Հայաստան են այցելել Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի առաջնորդության գծով մասնագետներ էնթոնի Ռիչարդսոնը, Քարեն Սպենս-Թոմասը եւ Վանդա Թիլոթսոնը։

 

Նրանք քննարկել ու ամբողջացրել են ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագրի բաղադրիչները, ոլորտները, մասնակիցների գնահատման մեթոդներն ու գործիքները։

 

Ծրագրի մշակումը կավարտվի ապրիլին։ Այն պաշտոնապես կմեկնարկի Երեւանում մայիսի 11-ին եւ անվճար կլինի բոլոր մասնակիցների՝ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների տնօրենների եւ փոխտնօրենների համար։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվող դեմառդեմ հանդիպումները կվարեն Քարեն Սպենս-Թոմասը եւ Վանդա Թիլոթսոնը՝ հայաստանյան վերապատրաստողների օժանդակությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին