Բացվեց “Այբ”-ը` 21-րդ դարի հայկական դպրոցը - Mediamax.am

8397 դիտում

Բացվեց “Այբ”-ը` 21-րդ դարի հայկական դպրոցը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 8-ին Երեւանում տեղի է ունեցել «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի առաջին բաղադրիչն. հաջորդաբար կառուցվելու են միջին եւ կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին եւ համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիներ եւ այլն:

 

“Մենք ստեղծում ենք 21-րդ դարի հայկական դպրոց: Այսօր Սփյուռքում կա լուրջ խնդիր, անհրաժեշտ է ընտրություն կատարել` լինել հայ, թե լինել հաջողակ. մարդիկ այսօր գիտակցում են, որ կարող ես հաջողակ լինել` շարժվելով աշխարհում առկա միտումներով: Հայությունը պահպանելու համար նրանք ստիպված են որոշակի «զոհողությունների» գնալ, օրինակ, կիրակի օրերին չզբաղվել սպորտով, այլ երեխային տանել հայկական դպրոց, զբաղվել համայնքային որոշ միջոցառումներով եւ այլն: Եթե մի քանի տասնյակ տարիներ առաջ պատվաբեր էր Ստամբուլի հայկական դպրոցներում ուսանելը, կրթությունն այնտեղ որակյալ էր, եւ շատ թուրքեր նախընտրում էին հայկական դպրոց հաճախել, քանի որ դրանից հետո նրանց կայացման ճանապարհն ավելի դյուրին էր լինում, ապա այժմ որոշ հայեր նախընտրում են թուրքական` առավել որակյալ դպրոցը: Մենք փորձում ենք ստեղծել լավագույն դպրոցը, որտեղ կարելի է լավագույն կրթություն ստանալ, եւ այդ դպրոցը դարձնել հայկական: Եղիր հայ, ստացիր լավագույն կրթությունը, որը քեզ թույլ կտա առավելագույնս դրսեւորել քո ներուժը”, - ս.թ. գարնանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել էր «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին