ԿԳՆ-ն կոչ է արել բացառել դպրոցներում «Վերջին դաս»-ի դրամահավաքը - Mediamax.am

10313 դիտում

ԿԳՆ-ն կոչ է արել բացառել դպրոցներում «Վերջին դաս»-ի դրամահավաքը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին եւ ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ:

«Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որեւէ դրսեւորում կամ անհարկի ծախսերի որեւէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը եւ սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող եւ ավելորդ շքեղություններ առաջացնող որեւէ երեւույթից»,- ասված է ԿԳՆ շրջաբերականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին