Փաշինյան. UWC Դիլիջան-ը ապագա Հայաստանի խորհրդանիշն է - Mediamax.am

8738 դիտում

Փաշինյան. UWC Դիլիջան-ը ապագա Հայաստանի խորհրդանիշն է


Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյան


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հայաստանում նման դպրոցի առկայությամբ:

 

«Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց այս պահին հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հավելել է, որ ոգեւորված է դպրոցում ստեղծված դրական մթնոլորտով եւ կարեւորել է բարձր մակարդակի կրթության ապահովումը:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրում առկա կրթական խնդիրները հետեւողականորեն լուծվելու են: «Մենք երջանիկ ենք տեսնելու ձեզ Հայաստանում, հույս ունենք, որ դուք կպատմեք մեր երկրի պատմությունը, երբ վերադառնաք ձեր երկրներ, կպատմեք, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ սրտով մարդկանց երկիր ենք, ժողովրդավար եւ համերաշխ»,- դիմելով շրջանավարտներին` նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին