«Լույս» հիմնադրամը հավատարիմ կմնա իր առաքելությանը - Mediamax.am

8268 դիտում

«Լույս» հիմնադրամը հավատարիմ կմնա իր առաքելությանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Լույս» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

«Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաեւ 2018-2019 թթ․ ուսումնական տարվա համար։

 

 

Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

 

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար եւ հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձեւավորման եւ այլ գալիք նախաձեռնություններում։

 

 

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում եւս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների եւ դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ եւ հանուն Հայաստանի Հանրապետության», - ասված է Հոգաբարձուների խորհրդի հաղորդագրության մեջ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին