Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց կբացվի - Mediamax.am

10472 դիտում

Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց կբացվի


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ գործնական քայլեր կիրականացվեն իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման ուղղությամբ։

ԿԳՆ-ից հայտնում են, որ այս մասին նախարարը նշել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը։

 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը:

 

Վինչենցո Դել Մոնակոն էլ վերահաստատել է իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանը, ինչպես նաեւ «Դանթե Ալիգիերի» կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանն աջակցելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին